ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սպասելի էր իշխանության և անձամբ Փաշինյանի հայոյախառն և զրպարտիչ արձագանքը

Սպասելի էր իշխանության և անձամբ Փաշինյանի հայոյախառն և զրպարտիչ արձագանքը
09.06.2025 | 14:42

Օրերս Նախագահ Տեր-Պետրոսյանն այցելեց Սուրբ Էջմիածին և իր քաղաքական ու բարոյական աջակցությունը հայտնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և անձամբ Վեհափառ Հայրապետին՝ Համայն Հայության ազգապահպան այդ ինստիտուտի հանդեպ իշխանությունների կողմից ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող վայրագ ոտնձգություններին արժանապատվորեն դիմագրավելու գործում:

Միանգամայն սպասելի էր իշխանության և անձամբ Փաշինյանի հայոյախառն և զրպարտիչ արձագանքը: Ավելին, այդ արձագանքը մեկ ավելորդ անգամ մերկացրեց Փաշինյանի հայրենակործան ջանքերի ողջ էությունը:

Գտնում եմ, որ Նախագահ Տեր-Պետրոսյանի այդ պետականանպաստ քայլը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր Նախագահին վայել քայլ էր:

Հուսանք, որ այն անարձագանք չի մնա:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

09.06.2025թ

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ